Use APKPure App
Get SALI Shoes old version APK for Android
SALI - tested quality
SALI ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. օգոստոսին:
SALI-ն Հայաստանի Հանրապետությունում լինելով տեղական արտադրող` իր խանութ-ցանցում ներկայացնում է միայն բնական կաշվից բարձրորակ տեսականի:
Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում ներկայանում է սեփական արտադրությամբ, որն իր մեջ ներառում է բացառապես բնական կաշվից ձեռագործ տեսականի, ինչպես կոշիկների , այնպես էլ աքսեսուարների: Հատկանշական է այն փաստը, որ ընկերությունը պահպանելով կոշկագործության յուրահատկությունները 1991թ մինչ օրս զարգանում է և իր արժանի տեղն է զբաղեցնում միջազգային շուկայում, մասնակցելով բազմաթիվ ցուցադրությունների:
SALI կոշիկի խանութ-սրահներն առաջարկում են տեղական և արտասահմանյան արտադրության որակյալ կոշիկներ և աքսեսուարներ, որոնք մշտապես համալրվում են նոր տեսականիով, պատրաստված են բնական կաշվից, ձեռքի աշխատանք են, իսկ գնված կոշիկները երաշխիքի մեջ են 100 օր: Ընդունվում են նաև անհատական պատվերներ:
Այժմ SALI-ն Երևանում ներկայանում է բրենդային մեծ և հարմարավետ 6 խանութ-սրահներով, որտեղ հաճելի երաժշտության և բարեհամբույր սպասարկման ուղեկցությամբ յուրաքանչյուրը կարող է ընտրություն կատարել լայն տեսականուց՝ իր ոճին և ոտքին համապատասխան:
Բացի հարմարավետ 6 խանութ-սրահներից SALI-ն հանրությանն է ներկայանում www.SALI.am օնլայն խանութով, որտեղից, առանց խանութ-սրահ այցելելու, ավելի քան 1500 նորաձև մոդելներից յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն հետաքրքրող կոշիկները և աքսեսուարները, որոնք կառաքվեն անվճար Երևան քաղաքում:
SALI-ն ուրախացնում է նաև Կալուգա քաղաքի բնակիչներին 21 Դար Առևտրային համալիրում գտնվող իր խանութ-սրահով, որտեղ մեր բարեհամբույր անձնակազմը կօգնի կատարել ճիշտ և արագ ընտրություն։
SALI-ն իր երկարամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել հավատարիմ հաճախորդների հզոր բանակ, դա է վկայում FACEBOOK սոցիալական ցանցում ավելի քան 150000 օգտատերերի առկայությունը:
2012 թ.«Տարվա լավագույն կոշիկի խանութների ցանց» անվանակարգում SALI-ն արժանացել է «Համազգային վստահություն» մրցանակին:
2013 թ.-ին SALI-ն համաժողովրդական քվեարկության և փորձագիտական եզրակացության արդյունքում արժանացել է «Կոշիկի ոլորտում շուկայի առաջատար» անվանակարգին:
2014 թ.-ին SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը, մասնակցելով «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-փառատոնին, արժանացել է «Լավագույն արտադրող ընկերություն» անվանակարգին:
2014 թ.-ին փորձագիտական գնահատման արդյունքում SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը ճանաչվել է <> ընկերություն:
2014 թ-ին SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Կոշիկի վաճառքի շուկայում նորարարական մոտեցման համար» անվանակոչմանը:
2016թ-ին SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է` Ժողովրդական ապրանքանիշ #1 «Կոշիկ» անվանակարգում:
SALI-ն մշտապես ձգտում է կատարելության՝ միաժամանակ շարունակելով հայկական կոշկագործության հարուստ ավանդույթները՝ կոշիկի ստեղծման հիմքում դնելով հմուտ վարպետների ձեռքի աշխատանքը:
SALI – արդեն փորձված որակ
Last updated on Dec 9, 2018
Minor bug fixes and improvements. Install or update to the newest version to check it out!
Requires Android
4.0 and up
Category
Report
SALI Shoes
1.1.0 by webapricot.com
Dec 9, 2018